Առողջապահության լրատու 12-13.2012
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞
Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման, կրծքագեղձի քաղցկեղի դեմ ամենալավ կանխարգելումն է, իսկ դեպրեսիայից դուրս գալու արդյունավետությամբ ֆիթնեսը հավասարվում է ամենալավ հակադեպրեսանտներին:
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունների բնագավառում կատարված վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ օրական 15 րոպե տևողությամբ մարզանքը բավական է, որպեսզի կյանքը երկարացվի 3 տարով և կարգի բերվի կազմվածքը: Չնայած բժիշկների այդպիսի դրական կանխատեսումներին, ավելի ու ավելի քիչ մարդիկ են տարվում սպորտով: Նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ առավոտյան վազքն այնքան սովորական է, ինչպես օրինակ, առավոտյան ցնցուղը, ֆիզիկապես ակտիվ մարդկանց թիվը գնալով նվազում է. մարդիկ 16%-ով քիչ են ֆուտբոլ խաղում, 12%-ով քիչ` հոկեյ, 48%-ով քիչ` ըմբշամարտով (համեմատած 2000 թվականի հետ):
Ամերիկան սպորտային քոլեջի (ACSM) վիճակագրության համաձայն.
-
ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության մոտ կեսը (56%) տարրական ֆիզիկական վարժություններ չի կատարում:
-
Մարդիկ ամեն օր 8 ժամ նստած են անցկացնում:
-
36%-ը նախընտրում է հանգստանալ նստած կամ բազմոցին պառկած:
-
Թերապևտների 40%-ը և բժշկական հաստատություններում սովորողների 36%-ն անտեսում են ֆիթնես ակումբներն ու լողավազանները:
-
Բժիշկների մեծ մասը պացիենտներին չեն հանձնարարում ֆիզիկական վարժություններով զբաղվել. մեծահասակ բնակչության 34%-ին են միայն բժիշկները խորհուրդ տալիս շատ շարժվել:
Այնուամենայնիվ, բժիշկներն ահազանգում են. հիպոդինամիան (շարժողական ակտիվության նվազում) կարող է ավելի վտանգավոր լինել, քան ծխելը, ճարպակալումն ու աթերոսկլերոզը: Ավելին, նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում հիպոդինամիան վաղաժամ մահացության գլխավոր պատճառն է:
Հարավային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Բլերը հիշեցնում է այն 5 գլխավոր պատճառների մասին, որոնցով արժե ամեն օր ֆիթնեսով զբաղվել:
Վարժությունները լավացնում են գլխուղեղի գործառույթները
Ֆիզիկական վարժությունները բարձրացնում են միտոխոնդրիումի քանակությունը, որը պատասխանատու է էներգիայի արտադրման համար: Սպորտով զբաղվելու դեպքում դրա քանակության ավելացումը, բարձրացնում է դիմացկունությունն ու էներգիան: Փորձերը ցույց են տվել, որ վարժությունները դրականորեն են ազդում նաև հոգեկան աշխարհի վրա, գլխուղեղի բջիջներում միտոխոնդրիումի քանակության ավելացման շնորհիվ:
Շարժումն ազատում է սթրեսից
Վարժությունների կատարման ժամանակ օրգանիզմն արտադրում է քիմիական նյութեր` էնդորֆիններ: Դրանց ազդեցությունը կարելի է համեմատել անալգետիկների արդյունքի հետ, որոնք նվազեցնում են ցավի ընկալումը: Վարժությունները կարող են նաև սեդատիվ արդյունք ունենալ. հանել սթրեսը, թեթևացնել տագնապի զգացողությունը, դեպրեսիվ մտքերը, բարձրացնել ինքնագնահատականը:
Վարժությունները լիցքավորում են էներգիայով
Առավոտյան 30 րոպե տևողությամբ ֆիզիկական վարժությունները կարող են փոխել ամբողջ օրը: Ուժն ու դիմացկունությունը, որոնք դրսևորվում են պարապմունքի ընթացքում, օգնում են արագ և թեթևությամբ կատարել ընթացիկ գործերը: Կարծում եք, առավոտյան ֆիթնեսը հոգնածությո՞ւն է հրահրում: Դա միայն առաջին մի քանի օրերի ընթացքում է. երբ«սպորտային առավոտը» սովորություն դառնա, կդադարեք ֆիզիկական հոգնածություն զգալ:
Լավացնում է ինքնազգացողությունը
80-ամյա ծերունին, եթե առավոտյան զբաղվում է թեթև վարժություններով, ավելի քիչ է հակված անսպասելի մահվան, քան 60-ամյա ալարկոտ մարդը: Չխոսելով նույնիսկ այն մասին, որ 80 տարեկան մարդն ավելի լավ տեսք ունի և իրեն ավելի առույգ ու լավ է զգում, քան 60-ամյա մարդը:
Նվազեցնում է հիվանդությունների զարգացման ռիսկը
Ֆիզիկական ակտիվությունը 60%-ով նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի, 40%-ով Ալցհեյմերի, 27%-ով ինսուլտի, 58%-ով 2-րդ տեսակի շաքարային դիաբետի, 40%-ով հիպերտոնիայի և սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը:
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...
Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օգոստոս ամսվա ընթացքում աշխատանքային այցով ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր մարզերի բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, բուժաշխատողներին հուզող...
Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...
Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար...
Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով...
Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա...
Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները: Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած...
Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է Մոսկվայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...
Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ...
Դերենիկ Դումանյանի հրամանով դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ: ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...
Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն